Կանադայի օդուժը Սիրիայում հարվածներ է իրականացել իսլամիստների դիրքերի ուղղությամբ
Կանադայի պաշտպանության նախարար Ջեյսոն Քենին հայտարարել է, որ իր երկրի ռազմաօդային ուժերը Սիրիայում հարվածներ են իրականացրել «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Huffington Post-ը:
«Գործողությանը մասնակցել է երկու CF-18 կործանիչ-ռմբակոծիչ, որոնք հարձակման համար կիրառել են բարձր ճշգրտության զենք, որից հետո հաջողությամբ վերադարձել են բազա»,-ասել է նախարարը` չպարզաբանելով, թե Սիրիայի կոնկրետ որ հատվածում են իրականացվել օդային հարվածները:
Նրա խոսքով, գործողությունը տևել է 20 րոպե, իսկ օդային հարվածները ի ցույց են դնում Կանադայի կառավարության` ահաբեկչական սպառնալիքը կանխելու և միջազգային անվտանգությունն ու կայունությունը խթանելու կամքը:
Նշենք, որ կանադական ինքնաթիռները նախկինում օդային հարվածներ էին իրականացնում Իրաքում և միայն վերջերս են սկսել ռմբակոծել Սիրիայում ԻԼԻՊ-ի դիրքերը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան