Վերջին տասը օրվա ընթացքում Սիրիայից 250 հոգի եկել է Հայաստան
Սփյուռքի նախարարություն ծրագրերի մեջ են մտնում սփյուռքահայերի՝ այդ թվում իրաքահարերի և սիրիահայերի ինտեգրման խնդիրները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով նախարարության կողմից 2014թ. մայիսից մինչև 2015թ. մայիսը իրականացված աշխատանքներն՝ ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Սիրիայից Հայաստան ժամանել են 12-15 հազար հոգի, որոնցից 12 հազարն այսօր հաստատվել են Հայաստանում, որոնց աշխատանքի, բնակարանային վարձի, ամառային հանգստի, երեխաների ուսման և ուսանողների վարձի խնդիրներն ամբողջությամբ կազմակերպվում են անվճար: Համալսարանի ուսանողների 420 հոգու վարձը տալիս է պետությունը, բարեգործական բարեգործական ընկերությունները և Գյուլբեկյան հիմնարկությունը»,-նշեց նախարարն՝ ավելացնելով, առողջպահական ծառայությունները նրանց համար իրականացվում են պետպատվերի շրջանակներում:
Խոսելով այսօր Սիրիայում տիրող իրավիճակից՝ նա նշեց, վերջին տասը օրվա ընթացքում արդեն 250 հոգի եկել են և նախարարությունը կառավարաության հետ միասին նախագահի հանձնարարությամբ պատրաստ է նրանց հարցերը կարգավորել՝ կապված բնակարանների վարձակալության, ուսման և առողջապահական խնդիրների հետ:
«Սիրիայում մնացածներից մի հատվածը որոշում ընդունեց ավելի խաղաղ շրջաններ տեղափոխվել, մյուս հատվածն էլ չի ուզում հեռանալ, դա իրենց որոշելիքն է, նրանց էլ տեղում պետք է կարողանանք օգնել: Այնտեղ գործում է «Շտապ օգնություն» կոչվող ծառայությունը, այնտեղ են մեր երեք հոգևոր կառույցների ղեկավարներն են, մեր երեք դասական կուսակցությունների ներկայացուցիչներն են: Նրանք դարձել են մոբիլ խումբ և ամեն հարցում փորձում են օգնել դժվարության մեջ հայտնված մեր հայրենակիցներին»,-ասաց Հ. Հակոբյանը:
Լրագրողի հարցին՝ թե ինչ փուլում է գտվում «Նոր Հալեպի» թաղամասի կառուցումը՝ սփյուռքի նախարարը պատասխանեց, որ «Նոր Հալեպը» կառուցում, նախաձեռնում և կազմակերպում են սիրիահայերը, պետությունն ընդամենը օգնում է նրանց՝ այս կամ այն հարցը լուծելու համար. «Իրենք մեզնից խնդրել են հողամաս, ճարտարապետական, գծագրական աշխատանքներ, այդ հարցերը լուծված են: Բոլոր գումարները կուտակվում են իրենց հաշվեհամարաի վրա, իրենք են որոշելու երբ կկառուցեն, ով քանի քառակուսի մետրի վրա կապրի: բայց որ 600 հոգի դիմել են, դա հստակ է»:
Նախորդող հրապարակում՝
«Մարդիկ այսօր հայտարարում են իրենց ով լինելը». Սփյուռքի նախարարը՝ ծպտյալ հայերի մասին