«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է իրազեկման ավտոերթի մասին
Մայիսի 23-ին՝ ժամը 17-ին, տեղի կունենա իրազեկման ավտոերթ: Այս մասին հայտնում են «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունից:
«Ավտոերթի նպատակն է մեր քաղաքացիներին իրազեկել մայիսի 27-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ տեղի ունեցող մեծ երթի մասին: Ավտոերթը կմեկնարկի «Հրազդան» մարզադաշտի հարակից ավտոկայանատեղիից:
Ավտոերթի երթուղին է՝ Հաղթանակի կամուրջ-Մաշտոցի պողոտա- Ամիրյան-Մաշտոց-Բաղրամյան- Կոմիտաս-Դավիթ Անհաղթ-Ռուբինյանց- Գայի պողոտա-Հեռուստաաշտարակից դեպի Էրեբունի- Արցախի պողոտա-Վստրեչից դեպի Հայրենիք-Գարեգին Նժդեհի հրապարակ-Բագրատունյաց- Մալաթիա- Լենիգրադյան- Հալաբյան- Դավթաշեն»,-նշված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ։