«Եվրատեսիլ- 2015». Ո՞ր համարի ներքո է ելույթ ունենալու «Genealogy» -ին եզրափակչում
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում հանդես եկող բոլոր մասնակիցներն արդեն հայտնի են: Նախօրեին կայացած մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի ընթացքում ելույթ ունեցած 17 մասնակցից եզրափակիչ անցել են 10-ը՝ Լիտվայի, Լեհաստանի, Սլովենիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Մոնտենեգրոյի, Կիպրոսի, Ադրբեջանի, Լատվիայի, Իսրայելի ներկայացուցիչները:
Եզրափակչում բացի այս տասից, ելույթ են ունենալու նաև առաջին կիսաեզրափակչում հաղթած տաս մասնակիցները: Մրցույթի կանոների համաձայն, մեծ հնգյակի երկրներն (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Միացյալ Թագավորություն) ու «Եվրատեսիլ» մրցույթի նախորդ տարվա հաղթող երկրի ներկայացուցիչը, այս դեպքում Ավստրիայի, հանդես են գալու միայն եզրափակչում: Մրցույթի 60-րդ հոբելյանի առիթով միայն այս տարի մրցույթին մասնակցելու է նաև Ավստրալիա: Այդ երկրի ներկայացուցիչը նույնպես ելույթ է ունենալու միայն եզրափակչում:
Ըստ մրցույթի պաշտոնական կայքի, եզրափակչում ելութ են ունենալու հետևյալ հերթականությամբ՝
1. Սլովենիա
2. Ֆրանսիա
3. Իսրայել
4. Էստոնիա
5. Միացյալ Թագավորություն
6. Հայաստան
7. Լիտվա
8. Սերբիա
9. Նորվեգիա
10. Շվեդիա
11. Կիպրոս
12. Ավստրալիա
13. Բելգիա
14. Ավստրիա
15. Հունաստան
16. Մոնտենեգրո
17. Գերմանիա
18. Լեհաստան
19. Լատվիա
20. Ռումինիա
21. Իսպանիա
22. Հունգարիա
23. Վրաստան
24. Ադրբեջան
25. Ռուսաստան
26. Ալբանիա
27. Իտալիա
Հայաստանն «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթին այս տարի ներկայանում է նոր ձևավորված «Genealogy» խմբով՝ համախմբելով 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Եվրոպա աշխարհամասը ներկայացնում է ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանը, Ամերիկան` Թամար Կապրելյանը, Աֆիկան` եթովպահայ Վահե Թիլբյանը, Ասիան՝ Ստեֆանի Թոփալյանը, Ավստրալիան՝ օպերային երգչուհի Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը, Հայաստանը՝ Ինգա Արշակյանը: Խումբը ներկայացրեց «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) երգը, որի երաժշտության հեղինակն է Արմեն Մարտիրոսյանը, խոսքերինը՝ Իննա Մկրտչյանը:
«Եվրատեսիլ-2015»-ի եզրափակիչ փուլը կայանալու է մայիսի 23-ին:
Նշենք, որ «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթն անցկացվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում