
Զեկույց. Իրանցի զբոսաշրջիկների՝ ամենից շատ այցելած երկրների թվում Հայաստանը զբաղեցնում է երրորդ տեղը
«Իրանցի զբոսաշրջիկների՝ ամենից շատ այցելած երկրների թվում Հայաստանը զբաղեցնում է երրորդ տեղը»,-այդ մասին իրանական «Ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ նշված է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տարեկան զեկույցում:
Ըստ այդ զեկույցի՝ նախորդ տարի իրանցի զբոսաշրջիկների՝ ամենից շատ այցելած երկրների առաջին հորիզոնականում զբաղեցնում է Թուրքիան, երկրորդում՝ Իրաքը, իսկ Հայաստանը զբաղեցնում երրորդ հորիզոնականը՝ տարեկան 146 հազար 184 ցուցանիշով:
Համաձայն զեկույցի՝ Ադրբեջանական Հանրապետությունը զիջում է Հայաստանին՝ տարեկան գրանցելով 143 հազար 579 ցուցանիշ: