Աբովյանի նախկին քաղաքապետը կտրել է Ծառուկյանի նկարն ու հուզիչ նամակով ուղարկել նրան. «Ժամանակ»
Աբովյանի քաղաքպետի թեկնածու, նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը բավականին նեղացած է Գագիկ Ծառուկյանից: Նա երեկ «Ժամանակ»-ին հայտնել է, որ օրերս մկրատով կտրել է 15 տարի շարունակ իրենց պատից կախված՝ իր ու Ծառուկյանի համատեղ լուսանկարը, Ծառուկյանի պատկերով հատվածը դրել է ծրարի մեջ ու մի շատ հուզիչ նամակի հետ պատրաստվում է ուղարկել նրան:
Ըստ թերթի, նամակում քաղաքապետի թեկնածուն ցավ է հայտնել, որ որոշ մարդիկ փչացրել են իրենց՝ 15 տարվա բարեկամությունն ու ընկերությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան