ԲՀԿ-ն չի պաշտպանելու վարչապետի որդու թեկնածությունը. «Ժամանակ»
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումայանը երեկ «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ Արտաշատի ընտրություներում որևէ թեկնածու չեն պաշտպանելու. «Եղել է քննարկում, որոշել ենք որևէ մեկին չպաշտպանել»:
Ինչպես հայտնի է Արտաշատ քաղաքի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը: «Ժամանակ»-ի թղթակիցը հետաքրքրվել է արդյո՞ք ԲՀԿ-ն չի պաշտպանի Ա.Աբրահամյանի թեկնածությունը: Չէ՞ որ նա ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի փեսան է:
«Բարեկամությունն ու խնամիությունը որևէ կապ չունեն քաղաքականության հետ»,- ասել է Մ.Մելքումյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան