«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում ժամը 20.00-ի դրությամբ 125 ավտոմեքենա տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք
Այսօր՝ ժամը 20.00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 125 տրանսպորտային միջոց, տեղեկացնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:
36-ը` Երևանում, որոնցից 23-ի վարորդները` անչափահաս,
13-ի վարորդները՝ առանց համապատասխան փաստաթղթերի,
89-ը` մարզերում, որոնցից 45-ի վարորդները` անչափահաս,
3-ի վարորդները՝ ոչ սթափ վիճակում,
41-ի վարորդները՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Նշված ժամանակահատվածում ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքեր չեն արձանագրվել:
«Մեկ անգամ ևս ծնողներին հորդորում ենք տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին:
Անհրաժեշտության դեպքում անձամբ վարեք մեքենան:
«Վերջին զանգի» հանդիսությունների ընթացքում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները