«Վերջին զանգ». 104 տրանսպորտային միջոց տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք (լուսանկարներ)
Այսօր ժամը 17.30-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 104 տրանսպորտային միջոց. 34-ը` Երևանում, որոնցից 20-ի վարորդները` անչափահաս, 14-ի վարորդները՝ առանց համապատասխան փաստաթղթերի, 70-ը` մարզերում, որոնցից 35-ի վարորդները` անչափահաս, 3-ի վարորդները՝ ոչ սթափ վիճակում, 32-ի վարորդները՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Ոստիկանությունը ևս մեկ անգամ ծնողներին հորդորում է տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին, անհրաժեշտության դեպքում անձամբ վարել մեքենան:
Հիշեցնենք, որ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանն ավելի վաղ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ նախորդ տարի «Վերջին զանգի» օրը 86 տրանսպորտային միջոց էր տեղափոխվել ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Լուսանկարները՝ ոստիկանության պաշտոնական կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան