Ռիգայի գագաթաժողովի հռչակագրով գագաթաժողովի մասնակիցները իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին
Մայիսի 21-22-ին Ռիգայում ընթացող ԱլԳ երկրների գագաթաժողովի ամփոփիչ միասնական հռչակագրում անդրադարձ է կատարված նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին:
Մասնավորապես` հռչակագրում նշվում է, որ հակամարտության կարգավորման գործում գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատում են իրենց ամբողջական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին, ներառյալ 2009 թվականից մեկնարկած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով տեղի ունեցող երկկողմ հանդիպումների ձևաչափին:
Հռչակագրում անդրադարձ է կատարված նաև Ղրիմի խնդրին:
Մասնավորապես` հռչակագրում Ղրիմի և Սևաստոպոլի մասով նշվում է, որ Եվրոպական միությունը վերահաստատում է Ուկրաինա-ԵՄ ապրիլի 27-ին տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքներով հաստատված մոտեցումները, ինչպես նաև հռչակագրում հղում է արվում Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ ՄԱԿ ԳԱ 68/262 բանաձևին: