Երիցուկի թեյը կանանց փրկում է վաղահաս մահից
Երիցուկը լայնորեն օգտագործվում է որպես դեղամիջոց, այն օգնում է տարբեր հիվանդությունների դեպքում: Նոր անցկացրած հետազոտությանը մասնակցել է 1677 էմիգրանտ Մեքսիկայից: Մասնագետները մասնակիցներին հետևել են 7 տարի շարունակ:
«Մեդդեյլի.ռու»-ի հաղորդմամբ, կամավորների 14 տոկոսը սիրել է երիցուկի թեյ ըմպել: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ երիցուկի օգտագործումը 29%-ով նվազեցնում է կանանց մահվան վտանգը: Տղամարդկանց մոտ, ցավոք սրտի, նման արդյունք չի գրանցվել: Պատճառը հայտնի չէ, միայն նշվում է, որ կանայք ավելի հաճախ են երիցուկի թեյ խմել, քան տղամարդիկ: Մասնագետները նման եզրակացություն հրապարակելիս հաշվի են առել բոլոր գործոնները, այդ թվում առողջական վիճակն ու կենսակերպը:
Հետազոտողներն առայժմ չգիտեն, թե ինչու է երիցուկն այդքան օգտակար կանանց համար: Սակայն ոչ վաղ անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ այն նվազեցնում է արյան մեջ շաքարի պարունակությունը, օգնում է ստամոքսի խանգարումներին: Բացի այդ, երիցուկը համարվում է հակաօքսիդանտ, հակաբիոտիկ, խոլեստերինը պակասեցնող միջոց:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան