Գեղարքունիքում դպրոցին հրաժեշտ տվեց 2373 սան
«Վերջին դասին» նվիրված արարողություններ են կազմակերպվել Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության 118 հանրակրթական և ՀՀ ԿԳ նախարարության ենթակայության 8 կրթօջախներում:
Մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Գեղարքունիքի մարզն այս ուսումնական տարում կտա 2373 շրջանավարտ, որից 1815-ը մարզային ենթակայության, իսկ 558-ը նախարարության ենթակայության կրթօջախների սաներ են:
Շրջանավարտների ամենամեծ թիվը 826` Մարտունու տարածքում է: Գավառի տարածքում այն հասնում է 353-ի, Վարդենիսի տարածքում` 345-ի, Սևանի տարածքում 182-ի, իսկ Ճամբարակի տարածքից այս ուսումնական տարում կավարտեն 109 դպրոցականներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա