Համաներման հարցը դարձյալ օրակարգում է. «Հրապարակ»
Մոտ 2 ամիս ակտիվորեն քննարկվող համաներման հարցը դարձյալ կարծես օրակարգում է։ Նոր տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունը, այնուամենայնիվ, որոշել է համաներում անել՝ մայիսի 28-ի առթիվ, պարզապես հրահանգված է այս պահին չխոսել «ծիխարի» անաղմուկ անել։ ՔԿՀ-ներում ևս թեման ակտիվացել է։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Նախագահականին մոտ կանգնած «Հրապարակի» աղբյուրները տեղեկացրել էին, որ այս պահին նման հարց չի քննարկվում, քանի որ նախորդ համաներումը եղել է 2013-ին, ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ, դրանից հետո քիչ ժամանակ է անցել։ Եվ հետո, շատ աղմուկ եղավ համաներման շուրջ, համաներումը պետք է անսպասելի ու անակնկալ լինի»,- լրատվամիջոցներին անուղղակի մեղադրելով, նշել էր թերթի զրուցակիցը։
«Նշենք, որ նախապես ծրագրված էր համաներում հայտարարել մինչ ապրիլի 24-ը, բայց Հիմնադիր խորհրդարանի անդամները ձերբակալությունը խառնել էր խաղաքարտերը»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան