ԱՆ. Մանկապարտեզների թունավորված սաներից երկուսը դուրս են գրվել
Արմավիրի մարզի թիրախային մանկապարտեզներից այսօրվա դրությամբ հոսպիտալացման նոր դեպքեր չեն արձանագրվել։ Հիվանդանոցային բուժում ստացող երեխաներից 2-ն ապաքինված դուրս է գրվել։ Նրանց նկատմամբ բժշկական հսկողությունը կշարունակվի։
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մյուսների առողջական վիճակը բավարար է։ Հետագա բարդություններից խուսափելու նպատակով կազմակերպվելու են կրկնակի մանրէաբանական լաբորատոր հետազոտություններ։
Հիմք ընդունելով ներկայիս իրավիճակը, ինչպես նաև համաճարակային իրավիճակին տիրապետելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունն ուշադրության կենտրոնում է պահում տարածաշրջանում հոսպիտալացման յուրաքանչյուր դեպք։
Այսօր Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է հոսպիտալացվել 2 երեխա (միջին ծանրությամբ), որոնց հիվանդացման հավանական պատճառը եղել է նրանց մասնակցությունը խնջույքին։ Համաճարակաբանական վերլուծությամբ պարզվել է, որ դրանք որևէ առնչություն չունեն թիրախային մանկապարտեզներում արձանագրված դեպքերի հետ։
Այս պահի դրությամբ հիվանդանոցային բուժում է ստանում 16 երեխա։
Նախորդող հրապարակումներ՝
«Չի կարելի այսպես շարունակել». Պիպոյանը՝ մանկապարտեզներում գրանցված թունավորումների մասին
Փոխմարզպետ. Արմավիրի բոլոր մանկապարտեզներում ուսումնասիրություն է իրականացվում
Արմեն Մուրադյանը վստահեցնում է, որ վաղը պարզ կլինի Ալաշկերտի երեխաների թունավորման պատճառը
Առաջիկա երկու օրերի ընթացքում պարզ կդառնա Ալաշկերտի հոսպիտալացված երեխաների հիվանդության պատճառը
Ինչո՞ւ են մանկապարտեզներում հաճախացել երեխաների թունավորումները
Գյուղապետ. Ալաշկերտից հոսպիտալացվածների թվում մանկապարտեզի ու դպրոցի սաներ են
Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են հոսպիտալացվել երեխաներ
Ալաշկերտի մանկապարտեզը չի գործում
Մանկապարտեզներին քիմիական մշակման ենթարկված թռչնամիս մատակարարելու դեպքով հարուցվել է քրեական գործ
Էդվարդ Մխիթարյան անունով անհատ ձեռնարկատեր ՍԱՊԾ-ում գրանցված չէ. Սուքիասյան
Քաղաքապետարանի պարզաբանումը՝ մայրաքաղաքի 3 մանկապարտեզներին անորակ թռչնամսի մատակարարման վերաբերյալ
Երեխաները փչացած հավի միսը չեն կերել. Վստահեցնում են մանկապարտեզներից
Նոր մանրամասներ փչացած հավի մսի գործից
Քաղաքապետարանի պարզաբանումը՝ մայրաքաղաքի 3 մանկապարտեզներին անորակ թռչնամսի մատակարարման վերաբերյալ
«Թունավորված երեխաների մեծ մասի մոտ աղիքային վարակ է». մասնագետի մեկնաբանությունները
Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում կասեցվել է սննդամթերքի օգտագործումն ու մատակարարումը
ԱՆ. Հոսպիտալացված երեխաների առողջական վիճակը բարելավվում է
Եղվարդում հոսպիտալացվել է 54 երեխա. Հարուցվել է քրեական գործ
Եղվարդի մանկապարտեզում թունավորված 15 երեխայից 2-ը տեղափոխվել են Երևան
ՍԱՊԾ –ն՝ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում սաների թունավորման դեպքի մասին
Պիպոյանը՝ Եղվարդի դեպքի մասին. «Դանակը հասավ ոսկորին»
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում