Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 3500 կրակոց. ԼՂՀ ՊՆ
Մայիսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Հիշեցնենք, որ մայիսի 10-16-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր ավելի քան 300 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել էր շուրջ 6000 կրակոց:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում