Ոչ մի տհաճ, առավել ևս, դրամատիկ միջադեպ չի գրանցվել. Ոստիկանությունը` «Վերջին զանգ»-ից հետո
Մայիսի 22-ին Հանարպետությունում տեղի ունեցած Վերջին զանգի միջոցառումներից հետո ոստիկանությունը ամփոփել է և տեղեկացնում է, որ ոչ մի տհաճ միջադեպ չի գրանցվել:
«Հանրապետության կրթական հաստատություններում, ժամանցի վայրերում, հրապարակներում «Վերջին զանգի» միջոցառումներ անցկացվեցին, որոնց մասնակցում էին հազարավոր շրջանավարտներ, ծնողներ, մանկավարժներ և, իհարկե, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները, որոնք ուժեղացված ծառայություն էին կատարում հանրապետության ողջ տարածքում: Տոնական, բայց և պատասխանատու օր էր բոլորի համար, իսկ ոստիկանության պարագայում՝ գերպատասխանատու հանձնառություն՝ ապահովել մեր երեխաների անվտանգությունը, անել առավելագույնը՝ անցանկալի միջադեպերը բացառելու համար:
Մեր նախնական գնահատմամբ՝ ոստիկանության ծառայողները պատշաճ կատարեցին իրենց աշխատանքը. ոչ մի տհաճ, առավել ևս՝ դրամատիկ միջադեպ չի գրանցվել միջոցառումների ընթացքում, ոչ մի ճանապարհատրանսպորտային պատահար՝ երեխաների մասնակցությամբ: Եվ սա բոլորիս ձեռքբերումն է. ոստիկանությունը միայնակ իր այս հանձնառությունը ողջ ծավալով կատարել չէր կարող», -տարածած հաղորդագրության մեջ տեղեկացնում է ոստիկանությունը:
Միևնույն ժամանակ տեղեկացնում են, որ արձանագրվել են նաև օրինահարգության ու խոհեմության անտեսման որոշ դրսևորումներ, և իրավախախտները պատասխանատվության են ենթարկվել: Դրանք, ըստ ոստիկանության, եղել են մասնավոր դեպքեր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում