«Անելու ենք ամեն ինչ, որպեսզի հարցն արդար ավարտին հասնի». Պնախարարը՝ Հայկազ Բարսեղյանի մահվան մասին
«Հիմնական գործընթացը այժմ իրավական դաշտում է: Անընդհատ համագործակցում ենք իրավական ոլորտի մեր գործընկերների հետ և անելու ենք ամեն ինչ, որպեսզի հարցն իր վերջնական և արդար ավարտին հասնի»,-անդրադառնալով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մահվան դեպքին՝ ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարը նշեց, որ իրենց կողմից իրականացված միջոցառումներն ամբողջությամբ ավարտված են, համապատասխան կադրային փոփոխություններ իրականացվել են, նշանկումները կատարվել են զինված ուժերի ամենաբանիմաց սպաներից: Այժմ շարունակական կերպով թերությունների վերացման ուղղությամբ աշխատանքներ են կատարվում:
«Ես մեր իրավական ոլորտի գործընկերներին հարց եմ տվել՝ ո՞րևէ խոչընդողտող հանգամանք կա, ո՞րևէ մեկը փորձել է կողքից ազդեցություն ունենալ գործի վրա, ոչ ՊՆ-ից, և ոչ էլ պետության այլ կառույցներից որևիցե մեկը չի փորձել մտնել այդ խնդրի մեջ»,-ավելացրեց Ս. Օհանյանը:
Նշենք, որ ՊՆ Սեյրան Օհանյանն այսօր Մոնթե Մելքոնյան վարժարանում էր՝ մասնակցելու Վերջին զանգի արարողությանը:
Նախորդող հրապարակում՝
Ռազմական իսնտիտուտում մահացած կուրսանտի հայրը հանդիպել է Սեյրան Օհանյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան