«Հոսանքի թանկացումն ավելի է աղքատացնելու առանց այն էլ աղքատ ժողովրդին». բողոքի ակցիա ՀԾԿՀ շենքի դիմաց
«Մենք չենք պատրաստվում վճարելու ՀԷՑ-ի անփույթ աշխատանքի, ՀԷՑ-ի ղեկավարների շքեղության համար»: Այսօր ՀԾԿՀ շենքի դիմաց անցկացվող ակցիայի ժամանակ նշում էին նշում էին ակցիայի մասնակիցներից:
Նշենք, որ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիային մասնակցում էին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները: Մենք ՀԾԿՀ շենքի դիմաց ակցիան, նրանք բողոքի ակցիա անցկացրեցին կառավարության դիմաց, որտեղ ընթերցեցին և իրենց նամակը հանձնեցին կառավարության նամակների և դիմում բողոքների ընդունման բաժնի պետին:
«Հոսանքի թանկացումն ավելի է աղքատացնելու առանց այն էլ աղքատ ժողովրդին, բերելու է արտագաղթի նոր ալիքի, որն ավելի է թուլացնելու պետությունը: Ու՞մ եք կառավարելու մի քանի տարի հետո, եթե այս տեմպերով շարունակեք: Ոչ հոսանքի թանկացմանը»,-պահանջում էին ակցիայի մասնկաիցները:
Ակցիայի մասնակիցները նույն նամակ-պահանջագիրը հանձնեցին նաև ՀԾԿՀ անդամ Արթուր Վարդանյանին, ով ընդունելով այն նշեց, որ անպայման կուսումնասիրեն և գրավոր կպատասխանեն:
Նախորդող հրապարակումներ՝
Բողոքի ակցիա կառավարության դիմաց՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է իրազեկման ավտոերթի մասին
Բողոքի մեծ երթ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման
Էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման դեմ ՀԱԿ-ը ստորագրահավաք է նախաձեռնել ԱԺ-ում
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ փողոցային պայքարը միակ ճնշող ճանապարհն է. Հանրային քննարկում
«Ոչ թալանին» նախաձեռնությունը կպայքարի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ
Այսօրվա հայտն ինձ համար որևէ հիմք չի կարող հանդիսանալ. Ռ.Նազարյանը՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հայտի մասին
Դժբախտաբար, ամեն ինչ մեզանից կախված չէ. Զախարյանը՝ էլէներգիայի սակագնի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան