Բողոքի ակցիա կառավարության դիմաց՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման
«Երեք անգամ թանկացրել եք, որ ի՞նչ անեք», «4-րդ անգամ թանկացնելու եք, որ ի՞նչ անեք» գրություններով պաստառներով և «Ո՛չ էլեկտրաէներգիայի թանկացմանը» վանկարկումներով այսօր Կառավարության դիմաց ակցիա էին անցկացնում ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման:
Նրանք իշխանություններից պահանջում են վերանայել ՀԷՑ-ի որոշումը և հրաժարվել իրենց կայացրած որոշումից:
«Որպես ՀՀ քաղաքացիներ, ՀՀ Սահմանադրությամբ մեզ տրված իրավունքներով պահանջում ենք կառավարությունից և համապատասխան ոլորտների պատասխանատուներից անհապահ ուսումնասիրություններ անցկացնել: ՀԷՑ-ի համապատասխան մարմիններին պատասխանատվության ենթարկել, ինչպես նաև նրանցից գանձել այն բոլոր պարտքերը, որոնք որոշ մարմինների անգործության պատճառով փաթաթվել են հասարակ քաղաքացիների ուսերին: Պահանջում ենք միջազգային աուդիտ՝ ֆինանսական և տնտեսական մասով, Մենք հետևողական ենք լինելու բոլոր գործըթացների նկատմամբ»,-ասված էր նամակում, որը ակցայի մասնակիցները ընթերցեցին և հանձնեցին կառավարության նամակների և դիմում բողոքների ընդունման բաժնի պետին:
Նախորդող հրապարակումներ՝
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է իրազեկման ավտոերթի մասին
Բողոքի մեծ երթ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման
Էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման դեմ ՀԱԿ-ը ստորագրահավաք է նախաձեռնել ԱԺ-ում
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ փողոցային պայքարը միակ ճնշող ճանապարհն է. Հանրային քննարկում
«Ոչ թալանին» նախաձեռնությունը կպայքարի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ
Այսօրվա հայտն ինձ համար որևէ հիմք չի կարող հանդիսանալ. Ռ.Նազարյանը՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հայտի մասին
Դժբախտաբար, ամեն ինչ մեզանից կախված չէ. Զախարյանը՝ էլէներգիայի սակագնի մասին