Գյումրիում բացվել է «Երեխաների տուն» մանկատան նորակառույց փակ լողավազանը
Այսօր «Հայաստան» հիմնադրամի պատվիրակությունը` կազմված Հիմնադրամի հոգաբարձուներից, տեղական մարմինների ներկայացուցիչներից և բարերարներից, գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ հաշվետու այցելությամբ եղել է Հայաստանի Շիրակի մարզում, որտեղ հանդիսավորությամբ բացել է Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան նորակառույց փակ լողավազանը: Կառույցը կյանքի է կոչվել Հիմնադրամի Շվեյցարիայի տեղական մարմնի հովանավորությամբ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ լողավազանն (30քմ մակերեսով) ապահովված է հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների թերապիայի համար անհրաժեշտ պայմաններով` հանդերձարան, լոգարան, մերսման անկյուն, ինչպես նաև թեքահարթակ և սայլակներոը տեղափոխող մեխանիկական ամբարձիչ: Հիդրոթերապևւտիկ կուրսերի և ջրային վարժությունների միջոցով մասնաևետները կօգնեն զարգացնել երեխաների մկաններն ու հենարժողական ապարատը: Ջեռուցման և օդափոխության համակարգերի շնորհիվ լողավազանը կարող է գործել շուրջ տարի:
«Երեխաների տուն» մանկատանն ապրում և հատուկ խնամք է ստանում մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող շուրջ 130 երեխա: