Դեսպանն ու նախարարը կարևորել են Հայաստանի և Եգիպտոսի միջև ուղիղ չվերթների հաստատումը
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Խալեդ Ռամիի հետ:
ԱԳՆ մամուլի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, դեսպան Մելքոնյանն, ընդգծելով, որ զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսական զարգացման գերակա ուղղություններից է, նախարարի ուշադրությանը ներկայացրեց այդ ոլորտում Հայաստանի ունեցած ներուժը, առկա ծրագրերը և ձեռքբերումները։
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև զբոսաշրջային փոխանակումն ակտիվացնելու հեռանկարները։ Այդ առումով երկուստեք կարևորվել է ապագայում Հայաստանի և Եգիպտոսի միջև ուղիղ չվերթների հաստատումը։
Անդրադարձ է կատարվել նաև Եգիպտոսի հասարակական և մշակութային կյանքում հայ համայնքի ունեցած նշանակալից ներդրմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները