Աստանայում ընթանում են բանակցություններ սիրիական ընդդիմության հետ
Աստանայում մայիսի 25-27-ն ընթանում են բանակցություններ սիրիական ընդդիմության հետ: Այս մասին վկայակոչելով Ղազախստանի ԱԳՆ-ն՝ գրում են լրատվամիջոցները:
«Բանակցություններն ընթանում են փակ դռների հետևում: Արդյունքում սպասվում է բանակցությունների մասնակիցների համատեղ մամուլի ասուլիս, որի անցկացման ժամի ու տեղի մասին կհայտնենք լրացուցիչ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ սիրիական ընդդիմությունից մի խումբ դիմել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ խնդրելով միջնորդել սիրիական ճգնաժամը հաղթահարելու շուրջ բանակցությունների համար: ԱԳՆ փոխանցմամբ, Ղազախստանն էլ հարթակ ու անհրաժեշտ պայմաններ է ապահովել հաջող բանակցությունների անցկացման համար:
Հիշեցնենք, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը սկիզբ է առել 2011-ից: Այս ընթացքում մահացել է ավելի քան 200 հազար մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան