Կաննի փառատոնի գլխավոր մրցանակակիրը Ժակ Օդիարն է
Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենու ճյուղը» բաժին է հասել ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Օդիարին՝ «Դիպան» ֆիլմի համար: Նշանակությամբ երկրորդ մրցանակը՝ գրան-պրին, ստացել է հունգարացի Լասլո Նեմեշը «Սաուլի որդին» ֆիլմի համար: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով փառատոնի կայքին:
«Լավագույն ռեժիսոր» է ճանաչվել թայվանցի Հոու Սյաոսյանը՝ «Մարդասպանը» կինոնկարով: Ժյուրիի մրցանակին է արժանացել հույն Յորղոս Լանթիմոսը «Լոբստեր» ֆիլմի համար:
«Լավագույն տղամարդ» դերասանը Վենսան Լենդոնն է «Շուկայի օրենքը» ֆիլմում դերի համար: Ռունի Մարան և Էմանյուել Բերկոն կիսել են «Լավագույն կանացի» դերի մրցանակը ՝ համապատասխանաբար «Քերոլ» և «Իմ արքա» ֆիլմերի համար:
Պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղը» շնորհվել է ֆրանսիական կինոյի դասական, կինոռեժիսոր Անյես Վարդային:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում