Դատարանը որոշել է, որ Լևոն Հայրապետյանի տնային կալանքն օրինական է
Մոսկովյան դատարանը օրինական է համարել «Բաշնեֆթի» գործով հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին տնային կալանքի տակ պահելու մասին որոշումը: Հիշեցնենք` պաշտպանական կողմը դիմել էր դատարան Հայրապետյանին տնային կալանքի տակ պահելու մասին որոշումը անօրինական համարելու պահանջով: Սակայն դատարանը այսօր կայացրած որոշմամբ մերժել էր Հայրապետյանի պաշտպանի պահանջը, գրում է « rosbalt»-ը:
Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին 2014 թ. հուլիսի 24-ին ՌԴ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով: Մոսկվայի Բասմանյան դատարանը ավելի վաղ բավարարել էր Լևոն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը: Դատարանը կալանքի մասին որոշումը հիմնավորել էր նրանով, որ ազատության մեջ Հայրապետյանը կարող է օգտագործել իր կապերը ու թաքնվել նախաքննությունից:
Բացի այդ, նշված քրեական գործի շրջանակներում դատարանը կալանքի տակ է դրել «Բաշնեֆթի» ակցիաների վրա, որոնց արժեքը անցնում է 300 մլն ռուբլին: Հայրապետյանը չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը և հերքում է դրանք: Հոկտեմբերի սկզբին Մոսկվայի Բասմանյան դատարանը որոշում էր կայացրել ընդունել «Բաշնեֆթի» գործով կալանավորված Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը, որը ներկայացվել էր նախաքննական մարմնի կողմից և նրա նկատմամբ նշանակել տնային կալանք:
Նախորդող հրապարակումներ՝
Դատարանը քննելու է Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը
Լևոն Հայրապետյանի փաստաբանը բողոքարկել է տնային կալանքը երկարաձգելու դատարանի որոշումը
Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով
Լևոն Հայրապետյանի գործով ՀՀ ՄԻՊ գրասենյակը սպասում է ՌԴ ՄԻՊ-ի դիրքորոշմանը
Գործարար Լևոն Հայրապետյանը կրկին տեղափոխել են մեկուսարան
Լևոն Հայրապետյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց
Լևոն Հայրապետյանը շարունակում է մնալ կալանավորված Դատական նիստի ժամանակ Լևոն Հայրապետյանի ինքնազգացողությունը վատացել է
Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին խոստացել է ուսումնասիրել Լևոն Հայրապետյանի հարցը
«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» երթի մասնակիցները նամակներ հանձնեցին պետական մարմիններին (տեսանյութ)
«Ժառանգություն». Լ. Հայրապետյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքն ունի քաղաքական ենթատեքստ