ԵՏՄ-ի և Վիետնամի միջև` ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր
ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել ԵՏՄ-ի և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը: Փոխանցում է «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալությունը:
Համաձայնագրով նախատեսվում է վերանայել ԵՏՄ անդամ պետությունների և Վիետնամի միջև առևտրի գործող սակագնի ազատականացման պայմանները` այս կերպ համաձայնագրի ցանկում ընդգրկված ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի նվազեցնելով կամ զրոյացնելով: Նշվում է, որ սակագնային առումով մի շարք զգայուն ապրանքների համար կգործի սակագների պահպանության մեխանիզմը:
«Համաձայնագրի իրագործումը կնպաստի փոխադարձ ապրանքաշրջանառությանը և մասնակիցների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, ինչպես նաև թույլ կտա լուծել Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին ԵՏՄ միանալու խնդրը»,- նշվում է համաձայնագրի տեքստում:
Ավելի վաղ էլ հայտարարվել էր, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը դիտարկում է Իրանի հետ ևս ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին