Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներում ստուգումների ծավալը մեծ է, դրանք ընթացքի մեջ են. Գագիկ Խաչատրյան
«Հանրապետության վարչապետը հայտարարեց, որ կհրապարակի տվյալները: Բավարարվեք դրանով» ,-այսօր Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը` պատասխանելով հարցին, թե քաղաքական որոշո՞ւմ է եղել Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներում ստուգումներ չանցկացնել:
Նախարարն հստակեցրեց, որ վարչապետն ասել է, թե հունիսի սկզբին կհրապարակվեն տվյալները, պետք է ուղղակի սպասել, քանի որ ստուգումների ծավալը մեծ է:
«Մենք կներկայացնենք հանրապետության վարչապետին, վարչապետն էլ կհրապարակի», -հավելեց Խաչատրյանը` ընդգծելով, որ այժմ ստուգումներն ընթացքի մեջ են:
Նախորդող հրապարակում`
Մենք որևէ մեկին ահաբեկելու ցանկություն չենք ունեցել. Հովիկ Աբրահամյանը՝ Ծառուկյանի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները