«Իսլամական պետությունը» Պալմիրայի 400 խաղաղ բնակչի մահապատժի է ենթարկել
Սիրիայի Պալմիրա քաղաքում առնվազն 400 խաղաղ բնակիչ է սպանվել «Իսլամական պետության» զինյալների կողմից, որոնց մեծ մասը եղել են կանայք և երեխաներ: Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը` հղում կատարելով Սիրիայի պետական հեռուստաընկերությանը:
Քաղաքի բնակիչները պատմել են, որ այն բանից հետո, ինչ իսլամական ծայրահեղականներն անցած շաբաթվա չորեքշաբթի օրվանից մտել են քաղաք, փողոցները ծածկված են հարյուրավոր դիակներով:
Հրապարակման համաձայն` զանգվածային սպանությունների մասին լուրեր են ստացվել, երբ հայտնի է դարձել, որ Իրաքի հյուսիսում կառավարական ուժերը ԻԼԻՊ գրոհայիններին դուրս են մղել Ռամադի քաղաքի մերձակայքից և նրանցից զգալի տարածքներ են հետ նվաճել:
Պալմիրա և Ռամադի քաղաքների գրավումը «Իսլամական պետության» զինյալների կողմից, վերջին մեկ տարվա ընթացքում, ինչ ԱՄՆ-ի կողմից առաջնորդվող կոալիցիան ավիահարվածներ է հասցնում իսլամական ծայրահեղականների դիրքերին, նրանց ամենանշանակալի հաջողությունն է:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում