«Հայկական հարսանիքն Օսմանյան կայսրությունում». Ցուցադրություններ Ռումինիայում
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում մայիսի 22-ից 24-ը Ռումին Շինականի ազգային թանգարանում ներկայացվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Արևմտահայ կրթությունը» և «Հայկական հարսանիքն Օսմանյան կայսրությունում» թեմատիկ ցուցադրությունները:
ԱԳՆ մամուլի և հասարակայնության հետ կլապերի վարչությունից հայտնում են, որ միջոցառումը կազմակերպել էին Ռումինիայում ՀՀ դեսպանությունը և Ռումին Շինականի ազգային թանգարանը` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Ռումինիայի Հայոց միության աջակցությամբ:
Ցուցադրությունների շրջանակում մայիսի 23-ին նույն թանգարանի «Հորիա Բերնեա» դահլիճում ցուցադրվել են «Արարատից Եվրոպա» և «Հայաստան. Նոյի երկիր» վավերագրական ֆիլմերը: Թանգարանի բակում կազմակերպվել է հայկական տոնավաճառ:
Այս միջոցառումները եզրափակել են Ռումին Շինականի ազգային թանգարանում ապրիլի 24-ին բացված «Հայկական պատումներ. Արարատից Ստրադա Արմենեասկա» խորագրով մեկամսյա ցուցահանդեսը, որ ներկայացնում էր Ռումինիայում ապաստանած հայերի պատմությունն ու առօրյան, մշակույթն ու ապրելակերպը: