Ըստ անհրաժեշտության, մենք կարող ենք ռազմական գործողությունների դաշտը տեղափոխել այլ տարածքներ. Սեյրան Օհանյան
Հայաստանի Հանրապետությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և բանակցային ճանապարհով լուծման կողմնակից է, որը հավասար երկխոսության ու փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը կհանգեցնի: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Այդ ամենը մենք իրականացնում ենք համապատասխան ռազմական փորձագիտության շրջանակներում: Այն, ինչ կնպաստի այդ խնդիրների իրականացմանը, մեր կողմից ընդունելի է», -հայտարարեց Օհանյանը:
Նրա խոսքով, հայկական կողմը Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումը իրականցնում է պատշաճ կերպով:
«Եթե մեզ հահրեն, սադրանքներ լինեն, եթե ագրեսիա լինի Արցախի հանդեպ, իսկ մենք Արցախի ժողովրդի խաղաղ արարման երաշխավորն ենք, ապա մենք ամեն ինչ կանենք, որ Արցախի ժողովրդի խաղաղ կեսնագործունեության այդ տարածքը, որը կոչվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ամբողջական մնա և ըստ անհրաժեշտության, մենք կարող ենք ռազմական գործողությունների դաշտը տեղափոխել այլ տարածքներ», -հայտարարեց Օհանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում