Ադրբեջանում Շահ Իսմայիլի նկարով ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերությունը հարուցել է Իրանի զայրույթը
«Ադրբեջանում աննախադեպ վիրավորանքի է արժանացել Շահ Իսմայիլը»,-այդ մասին նշված է իրանական «Ղաֆղազ.իր» կայքում թողարկված հոդվածում:
Իրանական աղբյուրը, հղում անելով «Ազադ խաբար» կայքին, նշում է, որ Ադրբեջանում ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերություններից մեկը Շահ Իսմայիլի նկարով ալկոհոլային խմիչքներ է արտադրում, որն ըստ հոդվածագրի՝ վիրավորանք է հասցնում Իրանի փառապանծ Շահ Իսմայիլին:
«Ինչպես Շահ Իսմայիլի պաշտոնավարման ընթացքում, այնպես էլ նրանից հետո Իրանում իսլամը վերելք է ապրում, ուստի ադրբեջանցիների կողմից իրականացվող նման գործողությունները ոչ միայն վիրավորում են Շահ Ւսմայիլի անձը, այլև իսլամը: Պատմաբանները այդ փաստի առնչությամբ պետք է իրենց վրդովմունքն արտահայտեն»,-նշում է իրանական աղբյուրը:
Նշենք, որ Շահ Իսմայիլը (1487-1524թթ.) Սեֆյան Իրանի պատմության ընթացքում աչքի է ընկել երկու կարևոր իրադարձությամբ:
Առաջին. Շահ Իսմայիլի պաշտոնավարմամբ Իրանում կրկին վերածնվում են իրանական ծագմամբ դինաստիանները, որոնք արաբական արշավանքներից հետո՝ շուրջ 9 դար զրկված էին իշխանությունից: Երկրորդ կարևոր իրադարձությունը, որով նշանավորվում է Շահ Իսմայիլը, դա այն է, որ նրա պաշտոնավարման օրոք Իրանում շիիզմը հռչակվում է որպես պետական կրոն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան