Նաիրիտցիները միանալու են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարին
«Համաշխարհային բանկի մասնագետների կողմից «Նաիրիտ» գործարանում անցկացված տեխնիկական աուդիտի պատասխանը վաղուց կա, կառավարությունում է, անգելերն լեզվով է, մի ամիս է թարգմանում են: Պատասխանը մեզ չեն տալիս, նույնիսկ «Նաիրիտի» ղեկավարությանը դեռ չեն ուղարկել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց նաիրիտցիների բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը:
Նա հայտնեց, որ իրենք վաղը կառավարության նիստի ընթացքում բողոքի ակցիա չեն անելու, քանի որ՝ «այսպես թե այնպես ամեն նիստի ժամանակ այնտեղ ենք, մեզ մարդատեղ դնող չկա»:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձի պարտքը կազմում է 5,7 մլրդ դրամ, որը կուտակվել է վերջին չորս տարիների ընթացքում: Նաիրիտցիները դեռևս նախորդ տարվա վերջից պարբերաբար բողոքի ակցիաներ են անում՝ պահանջելով վճարել իրենց պարտքը, իսկ նախորդ շաբաթ կառավարության շենքի մոտ երկօրյա նստացույց արեցին:
Ա. Հարությունյանն ասաց, որ իրենք վաղը 18:00-ին են հավաքվելու կառավարության մոտ, որտեղից երթով շարժվելու են դեպի Ազատության հրապարակ՝ միանալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարողներին:
Նշենք որ մայիսի 27-ին ժամը 19:00-ին Ազատության հրապարակից կմեկնարկի երթ՝ ընդդեմ հոսանքի ապօրինի թանկացման: Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը բաձրացնելու համար:
Նախորդող հրապարակումներ՝
Զախարյանը դեմագոգիայով է զբաղված. Զուրաբյան
Որևէ նախարար իրավունք չունի չհարգել օրենքը. վարչապետ
Նախարարությունը` «Նաիրիտ»-ի գույքը գրավից հանելու մասին
«Նաիրիտ»-ի գույքը հանվում է գրավից
Նաիրիտցիների նախազգուշական նստացույցն ավարտվեց
Գիշերը բաց երկնքի տակ անցկացրած նաիրիտցիներին ոչ ոք դեռ չի մոտեցել (Լուսանկարներ)
«Վարչապետ, իջի՛». Նաիրիտցիները երկօրյա նստացույց են սկսել (տեսանյութ)
Նաիրիտցիներն ակցիաներից անցնում են նստացույցի
Զախարյանը հուսով է, որ մինչև տարեվերջ նաիրիտցիների ամբողջ աշխատավարձը կմարվի
«Նաիրիտ» գործարանում անցկացված աուդիտի պատասխանը կլինի երկու օրից