Ալ-Հուսեյնին 47 ձայն են խոստացել կաշառքի դիմաց
ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնին առաջարկել են կաշառքի դիմաց ձայներ ապահովել մայիսի 29-ին կայանալիք ընտրություններում: Ինչպես տեղեկացնում է AFP-ն, ինքը՝ հորդանանյան արքայազնը, համապատասխան հայտարարությամբ դիմել է ոստիկանությանը: Նա հաստատել է, որ անհայտ անձը խոստացել է կաշառքի դիմաց 47 ձայն ապահովել ընտրություններում, որոնցում նրա մրցակիցը կազմակերպության գործող նախագահ Յոզեֆ Բլատտերն է: Նույն անձը խոստացել է նաև բացել Բլատտերի ապօրինի եկամուտների հետ կապված ողջ տեղեկատվությունը:
Ավելացնենք, որ ՖԻՖԱ-ն առայժմ չի արձագանքել Ալ-Հուսեյնի հայտարարությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում