Գազալցակայանի պայթյունի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Ճոյտի որդին
Էջմիածնի մայրուղում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանի պայթյունի հետևանքով Էջմիածնի հիվանդանոց է տեղափոխվել երեք մարդ: Panorama.am-ին հիվանդանոցի տնօրենը հայտնեց, որ երեքն էլ ունեցել են տարբեր աստիճանի այրվածքներ, ստացել են առաջին բուժօգնություն, ապա տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ինստիտուտ:
Հիվանդանոցից հայտնեցին, որ տուժածներն են՝ 1990 թ. ծնված Արմեն Հակոբի Հակոբյանը, 1965 թ ծնված Արմեն Ռաֆիկի Հակոբյանը, 1994 թ. ծնված Արթուր Գասպարյանը:
Նշենք, որ «Զվարթնոց» ռեստորանը պատկանում է նախկին պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանին, ով առավել հայտնի է Ճոյտ մականունով:
Նշենք, որ տուժած Արմեններից մեկը Հակոբյանի որդին է, մյուսը՝ եղբայրը:
Հակոբ Հակոբյանին ուղղված Panorama.am-ի հեռախոսազանգերն անպատասխան մնացին, նրա բբջային հեռախոսահամարն անհասանելի է: