ԻԼԻՊ-ը Պալմիրայում առնվազն 13 երեխայի մահապատժի է ենթարկել
Վերջին երկու շաբաթվա ընթացքում «Իսլամական պետության» զինյալները Սիրիայում ավելի քան 250 մարդու են մահապատժի ենթարկել, հայտնում է CNN-ը: Սիրիայում գործող Մարդու իրավունքների հարցերով հետազոտական կենտրոնի տվյալներով, նրանցից առնվազն 13-ը երեխաներ են:
Վերջին 10 օրերի ընթացքում իսլամիստ ծայրահեղականները հաջողություններ են գրանցում Սիրիայի Պալմիրա քաղաքում, որտեղ զգալի տարածքներ իրենց վերահսկողության տակ են վերցրել: Այստեղ ԻԼԻՊ-ի զինյալները մահապատժի են ենթարկել 217 մարդու:
Մահապատժի ենթարկվածներից 150-ը եղել են զինվորականներ, ոստիկաններ կամ մարդիկ, ովքեր մեղադրվել են կառավարական զորքերին աջակցելու և տեղեկատվություն տրամադրելու մեջ: Զինյալները մահապատիժն իրականացրել են գլխատման միջոցով:
Մահացածներից 67-ը եղել են խաղաղ բնակիչներ, այդ թվում` երեխաներ: Նրանց վերագրվել է մեղադրանք, համաձայն որի` «Համագործակցել են կառավարական ուժերի հետ և թաքցրել են կառավարական ուժերի ներկայացուցիչներին իրենց բնակարաններում»:
ԻԼԻՊ զինյալները մահապատժի են ենթարկել նաև 5 բուժքրոջ, որոնց նույնպես նման մեղադրանքներ են առաջադրել: Ըստ Սիրիայի մարդու իրավունքների հետազոտական կենտրոնի տվյալների` «Իսլամական պետության» զինյալների մոտ կան ևս 600 պատանդներ:
Վերջին 4 օրերի ընթացքում Դեյր-Էր-Զոր նահանգում ևս 45 հոգի նման մեղադրանքներով մահապատժի է ենթարկվել:
ԻԼԻՊ-ը ոչնչացնում է իր տիրապետության տակ անցած բոլոր նախաիսլամական մշակութային արժեքները` դրանք համարելով կռապաշտության մնացորդներ: Այդկերպ ոչնչացվել են Նիմրուդ, Մոսուլ քաղաքների հնադարյա պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող հուշարձանները:
Սիրիական Պալմիրա քաղաքի մշակութային ժառանգությունը, որն ավելի քան 200 տարվա պատմություն ունի, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունների ցանկում: Դրա ճարտարապետությունը համատեղելի է հռոմեական, հունական և պարսկական ազդեցությունը:
Ըստ սիրիական «Սանայի», մահվան է ենթարկվել առնվազն 400 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան