
Աշխարհահռչակ դաշնակահար Կիսինն ու «Հովեր» կամերային երգչախումը` «Քարնեգի հոլ»-ում
Նյու Յորքի «Քարնեգի հոլ» համերգասրահում այսօր կայանալու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ լեհ մեծ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու գրված ստեղծագործության համաշխարհահային պրեմիերան: Համերգի ընթացքում հնչելու է նաև Կոմիտասի, Ազիզյանի, Շարաֆյանի, Մանսուրյանի, Բաբաջանյանի, Շոպենի ստեղծագործությունները: Համերգին ելույթ է ունենալու աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը և «Հովեր» կամերային երգչախումբը ( գեղարվեստկան ղեկավար Սոնա Հովհաննիսյան):
«Քարնեգի հոլ»-ում համերգը կայանալու է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի կողմից ներկայացվող «Քեզ հետ, Հայաստա՛ն» համերգաշարի շրջանակում:
Հիշեցնենք, որ «Քեզ հետ, Հայաստա՛ն» համերգաշարի մեկնարկը տրվել է Երուսաղեմում: Այնուհետև համերգներ են կայացել Տալլինում և Բրյուսելում: Առաջիկայում համերգներ են կայանալու Լոնդոնում, Սանկտ Պետերբուրգում, Հռոմում, Վիենայում:
Նախորդող հրապարակումներ՝
«Մենք մեր մաշկի վրա զգում էինք թուրքական ճնշումները». «Քեզ հետ Հայաստան» համերգաշարի մասին
Հայտնի երաժիշտները ելույթ են ունենում աշխարհի ամենահեղինակավոր դահլիճներում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի