Ալի Լարիջանին կրկին վերընտրվել է Իրանի Մեջլիսի նախագահի պաշտոնում
«Ալի Լարիջանին վերընտրվել է Իրանի Մեջլիսի նախագահի պաշտոնում»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ այսօր կայացած քվեարկության արդյունքում Իրանի Մեջլիսի գործող նախագահ Ալի Լարիջանին 205 քվեով կրկին վերընտրվել է Մեջլիսի նախագահի պաշտոնում և կշարունակի պաշտոնավարել ևս մեկ տարի:
Նշենք, որ ԻԻՀ Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն՝ Մեջլիսի նախագահի և նախագահության անդամների ընտրության կարգը հաստատվում է ներքին կանոնակարգով, համաձայն որի՝ Մեջլիսն ամեն տարի նախագահության ընտրություններ է անցկացնում:
Ալի Լարիջանին չորրոդ անգամն է ընտրվում Իրանի իններորդ գումարման Մեջլիսի նախագահ: Հավելենք, որ Իրանի 10-րդ գումարման Մեջլիսի ընտրությունները կանցկացվեն 2016 թվականին: