Պալմիրան` ոչնչացման սպառնալիքի առջև (լուսանկարներ)
Մայիսի 21-ին Դամասկոսից 215 կմ հյուսիս-արևելք գտնվող Պալմիրա բնակավայրի գրավումից հետո Իսլամական Պետության զինյալների ձեռքում են հայտնվել հնադարյան օազիս-քաղաքի ավերակները, որոնք ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից ընդգրկված են պատմամշակութային համաշխարհային ժառանգության առանձնահատուկ նմուշների ցանկում: Այս իրադարձությանն է անդրադարձել բրիտանական «The Telegraph»-ը` հրապարակելով Ք.ա. 2-րդ դարում կառուցված երբեմնի ծաղկուն օազիս-քաղաքի ավերակները պատկերող յուրահատուկ ֆոտոշարք:
Պալմիրայի ավերակները բացառիկ ճարտարապետական արժեք են ներկայացնում`միավորելով հունական, ասորական և պարսկական մշակութային և ճարտարապետական ավանդույթները: Գտնվելով հին աշխարհի քարավանային ուղիների խաչմերուկում`քաղաքը անընդհատ ծաղկել է` իր բարգավաճման գագաթնակետին հասնելով Հռոմեական տիրապետության օրոք` Մ.թ. 2-րդ դարում:
Այս ամենով հանդերձ, ներկայումս Պալմիրան կանգնած է մահացու վտանգի առաջ. քաղաքի ավերակները, որոնք ավելի քան 2 հազար տարի երբեմնի ծաղկուն քաղաքակրթության կանգուն վկայությունն են եղել, ամեն րոպե կարող են հողին հավասարեցվելլ` նկատի ունենալով հանգամանքը, որ Իսլամական Պետությունը, «ջիհադի» անվան տակ, արդեն իսկ ոչնչացրել է Իրաքում և Սիրիայում գտնվող մի շարք համանման պատմական քաղաքներ և բացառիկ ցուցանմուշներ:
Նախորդիվ`
Ֆրանսուա Օլանդ. Պալմիրայի գրավումը մեծ ողբերգություն է
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը դատապարտել է ԻԼԻՊ-ի գործողությունները Պալմիրայում
«Իսլամական պետությունը» Պալմիրայի 400 խաղաղ բնակչի մահապատժի է ենթարկել
ԻԼԻՊ-ը Պալմիրայում առնվազն 13 երեխայի մահապատժի է ենթարկել
Պալմիրայի պատմա-մշակութային հուշարձանների ճակատագրի շուրջ