ՌԴ-ն և Մեծ Բրիտանիան վերսկսում են բանակցությունները սիրիական հարցի շուրջ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը համաձայնություն են ձեռք բերել` ջանքեր գործադրել սիրիական խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Փոխանցում է BBC-ին:
Ինչպես հաղորդվում է, սիրիական խնդրին անդրադարձ է կատարվել ՌԴ նախագահի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազանգի ժամանակ, որի շրջանակներում Պուտինը իր շնորհավորանքներն է հղել Քեմերոնին խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ:
Շուրջ 30 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում քննարկման հիմնական թեմաները եղել են սիրիական և ուկրաինական ճգնաժամերը:
«Ղեկավարները համաձայնել են, որ երկու երկրների շահերից է բխում Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմին վերջ տալը և մասնավորապես Իսլամական պետության հետագա առաջխաղացման կասեցումը: Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են, որ իրենց անվտանգության հարցերով խորհրդատուները պետք է հանդիպեն և վերսկսեն սիրիական հակամարտության հանգուցալուծման շուրջ բանակցությունները»,- նշված է տարածված մամլո հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ուկրաինական խնդրին: Մասնավորապես` կողմերը ընդգծել են Մինսկի համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը: Որպես Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի հաջող համագործակցության օրինակ նշվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացում արձանագրված առաջընթացը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան