Սևանի հանրային լողափերը ավելանում են
Սևանա լճում հանրային լողափերի զարգացման ծրագրի շրջանակներում Բնապահպանության նախարարության և Ծովագյուղ համայնքի համատեղ ծրագրով այս տարի ևս մեկ հանրային լողափ կավելանա Ծովագյուղի 9 հա տարածքում: Սա արդեն 7-րդ հանրային լողափն է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը:
«Մյուս լողափերի նման, սա ևս կմատուցի բոլոր ծառայությունները և պատրաստ կլինի մինչև ամառվա սեզոնը», -ասաց փոխնախարարը:
Նշենք, որ արդեն գոյություն ունեցող հանրային 6 լողափերից 3-ում հանգստացողները օգտվում են կայանատեղիից, մանկական և սպորտային խաղահրապարակներից, սանհանգույցներից, լողաթախտերից և այլ ծառայություններից: Ծովագյուղում բացվելիք հանրային լողափը ևս մատուցելու է նման ծառայություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան