Գազալցակայանը, որտեղ պայթյուն էր տեղի ունեցել, վեց ամիս առաջ տուգանվել է 1 միլիոն դրամով. Արմեն Երիցյան
ՀՀ կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին գազալցակայաններում անվտանգության ռեժիմները դարձնել խիստ վերահսկելի:
Ա.Երիցյանը անդրադառնալով մայիսի 26-ին Երևան-Էջմիածին մայրուղում գտնվող գազալցակայանի պայթյունին՝ ասաց, որ տվյալ գազալցակայանը վեց ամիս առաջ տուգանվել է 1 միլիոն դրամով, քանի որ այնտեղ հայտնաբերվել էին բազմաթիվ թերություններ:
Նախարարի խոսքերով՝ հանձնարարել է աշխատանքներն ակտիվացնել բոլոր գազալացակայանների հետ:
«Որտեղ կհայտնաբերվեն թերություններ, կզեկուցեմ Ձեզ: Եթե անհրաժեշտ լինի, ապա կդադարեցնենք դրանց գործունեությունը»,- ասաց Ա. Երիցյանը:
Հիշեցնենք, որ Երևան-Էջմիածին մայրուղում գտնվող գազալցակայանը պատկանում է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին: Պայթjունի հետևանքով երեք մարդ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Նախորդող հրապարակումներ`
Գազալցակայանի պայթյունի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Գազալցակայանի պայթյունի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Ճոյտի որդին
Պայթյուն` Էջմիածնի մայրուղու գազալցակայանում