ԱՖԱ-ի ղեկավարը նպատակահարմար չի համարում առաջիկա օրերին ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություն անցկացնել
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Գրեգ Դայկը կարծիք է հայտնել, որ ՖԻՖԱ-ի 6 պաշտոնյաների ձերբակալությունից հետո անհրաժեշտ է հետաձգել կազմակերպության նախագահի ընտրությունները: Հիշեցնենք, որ ընտրությունները պետք է կայանան մայիսի 29-ին, իսկ թեկնածուները 2-ն են՝ կազմակերպության գործող նախագահ Յոզեֆ Բլատտերը և Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը:
Այսօր ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալել է ՖԻՖԱ-ի 6 բարձրաստիճան պաշտոնյաների՝ նրանց մեղադրելով կոռուպցիայի մեջ, իսկ Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է սկսել «ԱԱ-2018» և «ԱԱ-2022» հայտերի դեմ:
«Որպես ասոցիացիաներից մեկի ներկայացուցիչ, ով աջակցում է արքայազն Ալիին, կարծում եմ, որ անակնկալ չի լինի, եթե Անգլիան քվեարկի նրա օգտին: Բայց հարց է՝ արդյոք ընտրությունները կկայանա՞ն,- Դայկի խոսքերը մեջբերել է «The Guardian»-ը:- Հիմա անհրաժեշտ է բարձրացնել այն հարցը, թե արդյոք այսպիսի հանգամանքներում արժե՞ ընտրություններ անցկացնել: Իրավիճակը շատ արագ է փոխվում, վաղը մեր պատվիրակությունը կհանդիպի ՈՒԵՖԱ-ի գործընկերների հետ և կքննարկի կատարվածը»:
Այսօր հայտնի է դարձել, որ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները, այնուամենայնիվ, չեն հետաձգվի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում