ՖԻՖԱ. «Սա տհաճ, բայց լավ օր է»
ՖԻՖԱ-ի մամուլի քարտուղար Վալտեր Դե Գրեգորիոն նշել է, որ Միջազգային ֆուտբոլային ֆեդերացիայում աջակցում են Հետաքննությունների ամերիկյան դաշնային բյուրոյի՝ կոռուպցիայի գործով հետաքննություն կատարելու որոշմանը: Հիշեցնենք, որ այսօր Ցյուրիխում մեքենայությունների, փողերի լվացման ու կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել են ՖԻՖԱ-ի բարձրաստիճան 6 աշխատակիցներ: Եվս 10-ը ցուցմունքներ կտան՝ կապված «ԱԱ-2018»-ի և «ԱԱ-2022»-ի անցկացման վայրերի ընտրությունների հետ:
«Այս գործընթացն այնքան էլ լավ չէ ՖԻՖԱ-ի համար՝ հեղինակության տեսանկյունից, սակայն մաքրվելու առումով լավն է,- դե Գրեգորիոյի խոսքերը մեջբերել է «The Guardian»-ը:- Սա տհաճ, բայց լավ օր է: Գործընթացն սկսվել է, և բոլորս կտեսնենք, թե ինչով այն կավարտվի»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում