ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաների մի մասը ձերբակալված է
Շվեյցարական իրավապահ մարմիններն օպերացիա են իրականացրել՝ ՖԻՖԱ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալելու և ԱՄՆ ուղարկելու համար:
Այսօր վաղ առավոտյան «Baur au Lac» հյուրանոցում շվեյցարական ոստիկանությունը ձերբակալել է ՖԻՖԱ-ի մի շարք պաշտոնյաների, որոնց թիվը չի նշվում: Ձերբակալումն իրականացվել է առանց որևէ միջադեպի: Այս մասին հայտնում է ամերիկյան «The New York Times»-ը:
Ձերբակալումը կատարվել է ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի պահանջով, որը ցանկանում է այդ պաշտոնյաներին ուղարկել ԱՄՆ՝ նրանց մեքենայությունների, կաշառքի, փողերի լվացման ու սադրանքի մեջ մեղադրանք ներկայացնելու համար:
Հայտնի է նաև, որ ձերբակալվածների թվում կան ՖԻՖԱ-ի գործկոմի անդամներ, ովքեր տիրապետում են վերջին երկու տասնամյակում կազմակերպության ապօրինի գործունեության ողջ տեղեկատվությանը:
Հետաքննվող դրվագների թվում է նաև որոշ պաշտոնյաների ենթադրվող կոռուպցիոն գործունեությունը «ԱԱ-2018»-ի և «ԱԱ-2022»-ի անցկացման վայրերի ընտրություններում:
Ամերիկյան իրավապահները, ընդհանուր առմամբ, ՖԻՖԱ-ի 10 պաշտոնյայի ձերբակալման թույլտվություն են տվել: Հայտնի է դարձել, որ նրանց թվում են Կոստա Ռիկայի ներկայացուցիչ Էդուարդո Լին (ձերբակալված է Շվեյցարիայում), ՖԻՖԱ-ի գործկոմի փոխնախագահ Ջեֆրի Ուեբը, ուրուգվայցի Էուհենիո Ֆիգերեդոն (ՖԻՖԱ-ի գործկոմի փոխնախագահ) և սկանդալայինմ համարում ունեցող Ջեկ Ուորները ՖԻՖԱ-ի գործկոմի նախկին փոխնախագահ):
Գործի լրջության մասին վկայում է այն փաստը, որ այն գտնվում է անձամբ ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Լորետտա Լինչի և Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Կոումիի վերահսկողության տակ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում