
Գյուղնախարարը կարկտահարության հետևանքների մասին տեղեկանք կներկայացնի կառավարություն
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գյուղատնտեսության և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարներին հանձնարարեց ուսումնասիրել, թե հակակարկտային քանի կայան է անհրաժեշտ գյուղատնտեսական տարածքները ամբողջությամբ պաշտպանելու համար:
Բացի այդ, վարչապետը գյուղատնտեսության նախարարին հանձնարարեց կառավարության հաջորդ նիստում տեղեկանք ներկայացնել կարկտահարության հետևանքների մասին:
Նշենք, որ նախորդ շաբաթ Արմավիրի և Արարատի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով մի քանի գյուղեր մեծ կորուստներ են կրել:
Նախորդող հրապարակումներ՝
Կարկուտից տուժած գյուղապետ. «Սովետական կաստյումներս կհանինք, կհագնինք»
Կարկտահարության պատճառած վնասներն էական ազդեցություն չեն ունենա կանխատեսվող պտղի և խաղողի արտադրության ծավալների վրա. ԳՆ