Բաշխիչ ցանցերի վաճառքի գործարքն արդեն իսկ կայացել է. «Հրապարակ»
Կառավարության որոշ ներկայացուցիչներ վերջին շրջանում պնդում են, որ այս պահին դեռ որոշված չէ՝ բաշխիչ ցանցերում արված միջազգային աուդիտից հետո դրանք կվերավաճառվեն, թե սնանկ կճանաչվեն, քանզի ՀՀ կառավարությունը երաշխավոր է «կանգնել» ցանցերի վերցրած 220 միլիոն դոլար վարկին: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Ռուսական կողմը ցանկանում է, որ ցանցերը գնի իրենց հավատարիմ մեկը, որպեսզի դրանք սնանկ չճանաչվեն և չանցնեն ՀՀ կառավարության հայեցողությանը: Ավելին՝ տեղեկատվություն կա, որ վաճառքի գործարքն արդեն իսկ կայացել է, սակայն այդ մասին չեն շտապում հայտարարել»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան