Կիրակի օրը ողջ քաղաքական էլիտան կհավաքվի Արտաշատում. «Հրապարակ»
Կիրակի օրը՝մայիսի 31-ին, ողջ քաղաքական էլիտան կհավաքվի Արտաշատում: Այդ օրը, ժամը 12:30-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառուցած եկեղեցու բացումն է, որին կմասնակցեն Սերժ Սարգսյանը, նախարարներ, պատգամավորներ, Հովիկ Աբրահամյանի խնամին՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, և այլք: Ամենայն հավանականությամբ, եկեղեցու օծումը կկատարի Ամենայն հայոց կաթողիկոսը:
«Հրապարակ»-ի տեղեկություններով, մի քանի օր է՝ Արտաշատում նախապատրաստվում են, բանվորները մինչև ուշ գիշեր աշխատում են, ասֆալտ են անում, բարեկարգում են քաղաքը: Եկեղեցու բացումից հետո, հունիսի 1-ին, Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա: Նշենք, որ Սուրբ Հովհաննես եկեղեցու կառուցումը սկսվել է 2013թ. և ընթացել 2 տարի, և եկեղեցին օծվում է Արտաշատի քաղաքապետի ընտրություններից առաջ»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան