ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուներին դրական եզրակացություն են տվել. «ՀԺ»
«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության փորձագետների խորհրդատվական խումբը դրական եզրակացություն է տվել ՄԻԵԴ դատավորի թեկնածուներին:
Հունիսի 9-10–ին տեղի է ունենալու ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովի նիստ, որի ընթացքում հանձնաժողովը հարցազրույցների միջոցով ընտրելու է ՀՀ ներկայացրած երեք թեկնածուներից մեկին և երաշխավորելու է նրա թեկնածությունը:
Հունիսի 22-26-ին տեղի ունենալիք ԵԽԽՎ լիագումար նիստում էլ Վեհաժողովի պատվիրակները կընտրեն ՄԻԵԴ–ում ՀՀ դատավորին:
ՄԻԵԴ դատավորի հայաստանյան մրցույթում հաղթող էին ճանաչվել ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, իրավապաշտպան Արա Ղազարյանը և դատավոր Լիանա Հակոբյանը:
Նախորդ մրցույթի «եվրոպական փուլը» տապալած Նելլիկ Հարությունյանին ՀՀ գլխ. դատախազը հեռացրեց դատախազության միջազգային իրավունքի կապերի բաժնի պետի պաշտոնից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան