ԻԼԻՊ-ը ուզում է փաստել, որ Պալմիրայի ավերակները դեռ չեն ոչնչացվել (տեսաֆիլմ)
Իսլամական պետությանը հարող լրատվական գործակալություններից մեկի կողմից հրապարակված վիդեոկադրերը վկայում են, որ իսլամիստների կողմից գրավված հնագույն Պալմիրա քաղաքի ավերակները, հավանաբար, դեռ անվնաս են: Հայտնում է «The Telegraph»-ը:
Ինչպես հաղորդվում է, այս հոլովակը առաջինն է այն բանից հետո, երբ այս ամիս Իսլամական պետության զինյալները գրավեցին հինավուրց ճարտարապետական կոթողներով հայտնի Պալմիրա բնակավայրը:
Վիդեոկադրերից երևում է, որ հունական, ասորական, պարսկական մշակութային և ճարտարապետական ավանդույթները մարմնավորող սույները և ամֆիթատրոնը կանգուն են:
Այդուհանդերձ, «The Telegraph»-ը նշում է, որ այս պահին հայտնի չէ, թե կոնկրետ երբ է նկարվել հրապարակված վիդեոն:
Նախորդող հրապարակում`
Պալմիրան` ոչնչացման սպառնալիքի առջև (լուսանկարներ)