Փոխոստիկանապետ. Մենք պատրաստ ենք աջակցել տաքսիստներին (տեսանյութ)
«Մենք պատրաստ ենք աջակցել տաքսիստներին, կարող ենք ցանկացած վարորդի հետ անհատական հանդիպել, խոսել, եթե կան հուզող հարցեր»,-տաքսիստների հետ հանդիպման ժամանակ ասաց փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը:
Նշենք, որ ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանն այսօր ընդունել է անհատ տաքսու վարորդներին, ովքեր ներկայացրել են իրենց հուզող բոլոր հարցերը, մասնավորապես կայանատեղիների հետ կապված խնդիրը:
«Անցած տարի ինչ խոսք էինք տվել, հնարավորինս արվել է: Այս տարի Ճանապարհային ոստիկանության կողմից իմ մասնակցությամբ, ուսումնասրվել են այն հնարավոր վայրերը, որտեղ կարելի է կայանատեղի ձևավորել: Հիմա համապատասխան փաստաթուղթ պետք է ներկայացվի Երևանի քաղաքապետարան»,- ասաց փոխոստիկանապետը:
Ս. Հովհաննիսյանի խոսքով, արվում են քայլեր:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նախորդող հրապարակում՝
«Շատ անգամ ենք հանդիպել ոստիկանների հետ, բայց սայլը տեղից չի շարժվում». տաքսիստները կրկին բողոքում են
Որտե՞ղ կայանեն տաքսիները, որ չտուգանվեն. Տաքսիների վարորդները կրկին բողոքի ակցիա են անցկացնում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները