Արցախի նախագահն առաջարկել է «Հեռուստամարաթոն-2015»-ում ընդգրկել բազմազավակ ընտանիքներին տնով ապահովելու ծրագիրը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր Երևանում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահն առաջարկել է «Հեռուստամարաթոն-2015»-ի ծրագրում ներառել նաև Արցախում 5 անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագիրը՝ այն կարևոր համարելով բազմազավակ ընտանիքների սոցիալ-կենցաղային պայմանների և ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսանկյունից:
Առաջարկն ընդունվել է և ընդգրկվել 2015թ. հեռուստամարաթոնի ծրագրի մեջ:
Նախորդող հրապարակում՝
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2014թ. կատարած աշխատանքների արդյունքներն են ամփոփվում